Հայաստանում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ քննադատել է Ռուսաստանի Դաշնությանը՝ հայտարարելով, թե ՌԴ-ն չի կատարել իր պարտավորությունները, հայտնում է Aysor.am-ը։
«Ռուսաստանը չի հարգել 2020 թվականի նոյեմբերի 9–ի համաձայնագրի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները։ Ռուսաստանը պետք է ապահովեր, որ ՀՀ և Ադրբեջանի միջև առկա խնդիրները քաղաքական լուծում ստանային։ Դա իր պարտավորությունն էր։ Նա իր պարտավորությունը չի կատարել»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3–ին Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարել է, որ Փարիզն իր համաձայնությունն է տվել ՀՀ հետ ապագա պայմանագրի կնքման համար, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել, որ Հայաստանը կարողանա իր պաշտպանությունը ապահովել:






