Հոկտեմբերի 2-ին Իրան աշխատանքային այցի ընթացքում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր և շեշտել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունն ու կարևորությունը:
Աբդոլահիանը աջակցություն է հայտնել «3+3» ձևաչափին՝ որպես կովկասյան տարածաշրջանում վեճերի լուծման արդյունավետ մեխանիզմ, «առանց այլ պետությունների միջամտության», հայտնում է Mehr News–ը։
Աբդոլլահիանը նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել։
«3+3» համագործակցության ձևաչափը, որը ներառում է Հարավային Կովկասի երկրները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։