AM
5 October 2023 - 07:04 AMT

ՊՆ նախկին ղեկավար Կարապետյանը մտնում է քաղաքականություն ու քաղուժ ստեղծում

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԳՇ պետի նախկին տեղակալ Արշակ Կարապետյանը հայտարարել է քաղաքականություն մուտք գործելու մասին։ Նա մտադիր է քաղաքական շարժում ստեղծել, որը «կազատագրի Հայաստանը ներքին ու արտաքին թշնամիներից»։

Ըստ նրա, նոր քաղաքական ուժը կոչված է լինելու պահպանել ՀՀ պետականությունն ու հուսալի, անվտանգ համակարգ ստեղծել։

Կարապետյանը դավաճանության մեջ է մեղադրել ՀՀ գործող իշխանություններին, որոնք թողեցին Արցախն ու արցախցիներին բախտի քմահաճույքին։

«Դավաճանությունը հանգեցրեց Արցախի ՊԲ-ի փաստացի ոչնչացմանը»,–ասել է նա։

Կարապետյանը հայտարարել է, որ իրեն հեռացրել են, քանի որ չի ընդունել ադրբեջանական կողմի պահանջները և հրաման է տվել կրակ բացել հակառակորդի վրա առաջխաղացման դեպքում, նրա համար, որ 3 անգամ մեկնել է Արցախ և փորձել կազմակերպել Արցախի պաշտպանությունը։

Կարապետյանը նաև ասել է, որ ՀՀ կառավարության ղեկավարն է դիմել է Ադրբեջանին ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու խնդրանքով։