Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիuտը, քվորումն ապահովվել է։
Օրակարգում մեկ հարց է։ Քննարկելու են Երևանի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշման մեջ փոփոխությունները` որոշումը վերաբերում է ավագանու կանոնակարգին։
Ավագանու կազմ անցած երկու ուժերը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն ու «Մայր Հայաստան» դաշինքը, հայտարարել են, որ առաջին նիստին չեն մասնակցելու:
«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը, արձագանքելով «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանի՝ նոր ընտրությունների գնալու առաջարկին, հայտարարել է, որ ստեղծված պայմաններում ընտրությունների նոր փուլ թույլ տալ չի կարելի և ինքը չի պատրաստվում դրան գնալ։ Ղուկասյանը փաստացի հայտարարել է, որ հիմա «ամենակարևորն է թույլ չտալ ռոբասերժական կլանի դիրքերի ամրապնդում»՝ ինքը դրան նախընտրում է գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի «վերարտադրումը»։
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ իր քաղաաքական ուժը չի ներկայանալու ավագանու առաջին նիստին, որպեսզի նոր ընտրությունների գնան։ Նա կոչ էր արել «Հանրային ձայնին» նույնպես բոյկոտել առաջին նիստը՝ իշխանության վերարտադրություն թույլ չտալու համար: «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ չի գնալու առաջին նիստին։






