AM
9 October 2023 - 10:03 AMT

ՀՀ-ում կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 457-ի

Հոկտեմբերի 9-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 457 է։ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:

Կարմրուկով ընդհանուր դեպքերից 317-ը երեխաներ են, 140-ը՝ մեծահասակ, 1 քաղաքացի հոսպիտալացված է, 288-ը դուրս է գրվել:

Ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որին բնորոշ է բարձր ջերմությունը, տարածուն բծավոր ցանը և հազը, հարբուխը կամ շաղկապենաբորբը: Թեև կարմրուկը համարվում է մանկական վարակ, բայց վերջի տարիների վարակի 1/3-րդ դեպքերը արձանագրվում է մեծահասակների շրջանում: Մոտ 30 տոկոս դեպքերում կարող են զարգանալ նաև հիվանդության բարդություններ` թոքաբորբ, լարինգո-տրախեաբրոնխիտներ, միջին ականջի բորբոքում, գլխուղեղի և նրա թաղանթի բորբոքում: