Ավելի քան մեկ շաբաթ է Արտաշատի կենտրոնում գործող մարզադպրոցի դահլիճում, մեկ հարկի տակ, Արցախից բռնի տեղահանված 104 մարդ է ապրում, որոնցից 31–ը` անչափահաս։ Դահլիճում սպորտային պարագաների փոխարեն մահճակալներ են դրված, հանդերձարանն էլ վերակահավորվել ու սանհանգույց է դարձել։
Արտաշատում 10 կացարանում 389 անձ է բնակվում։
Բռնի տեղահանված արցախցիներից շատերը հիմնական կացարան դեռ չեն գտել։ Որպեսզի նրանք անօթևան չմնան, համայնքապետարաններն ու ՀԿ–ները համատեղ բացել են ժամանակավոր կացարաններ, հայտնում է Sputnik Արմենիան։
Միասնական կացարան ստեղծելու գաղափարը «Բռունցք 2020» և «Սմարթ Արմենիա» հասարակական կազմակերպություններինն է։
«Որպեսզի մարդիկ դրսում չմնան ու սնունդ ունենան, ժամանակավոր կացարաններ ենք ստեղծել։ Հիմա արդեն անցնում ենք միջնաժամկետ ծրագրի ու փորձում ենք վարձակալությամբ տներ գտնել նրանց համար, ովքեր դեռ կացարաններում են, հետո արդեն կանցնենք ինտեգրման հարցերին»,– ասել են Արտաշատի համայնքապետարանից։
Բարեգործական կազմակերպությունները կաշխատեն, քանի դեռ գեթ մեկ արցախցի ունի դրա կարիքը:
Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո Արցախից 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանավել, որոնք բոլորը հասել են Հայաստան։ Ըստ ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի, Արցախում մոտ 40 հայ է մնացել։