AM
9 October 2023 - 13:05 AMT

Ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով

ՀՀ մարզերում հոկտեմբերի 10-ի գիշերը, 11-ին առանձին շրջաններում, 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։

Հոկտեմբերի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։

Հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ, 10-ին՝ 12-14մ/վ արագությամբ։

Քամին՝ արևմտյան 5-10մ/վ, հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, հոկտեմբերի 10-ին՝ 15-18մ/վ արագությամբ։

Երևանում հոկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10–ի ցերեկը մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +18 աստիճան, 11–ի ցերեկը՝ +19–ը։