Մեկնարկել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության հարցն է։
Ներկա է 37 անդամ։ Քվորումն ապահովված է։
Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել և գրանցվել է միայն Տիգրան Ավինյանի թեկնածությունը։
Ընդդիմադիր Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքն ու Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» հայտարարել են, որ չեն մասնակցելու ավագանու առաջին նիստին՝ բացառելու համար ՔՊ վերարտադրությունը մայրաքաղաքում և նոր ընտրությունների հասնելու նպատակով։
Մինչդեռ «Հանրային ձայն» կուսակցությունը, որի ղեկավարն է նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը, հայտարարել է, որ նոր ընտրությունների գնալ չի պատրաստվում, այդ ուժի անդամները ներկա են նիստին։
Երևանի քաղաքապետարանի մոտ «Մանդատ չունես» պաստառներով ակցիա է։
Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած Երաևնի ավագանու ընտրությունների արդյունքով ավագանի է անցել 5 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 32.5 տոկոս, սակայն, միայնակ չի կարող քաղաքապետ ընտրել։