AM
10 October 2023 - 06:23 AMT

Հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել

Հոկտեմբերի 9-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցել և զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: