AM
12 October 2023 - 10:00 AMT

Հոկտեմբերի 12-13-ին չեղարկվել են Երևան-Թբիլիսի գնացքը և Երևան-Գյումրի բոլոր էլգնացքները

Հոկտեմբերի 12-13-ին չեղարկվել են ուղևորատար N372/371 Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը և մերձքաղաքային՝ Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ բոլոր էլեկտրագնացքները, տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը։

Դա պայմանավորված է Արագած-Արաքս հատվածում վթարային վերականգնողական աշխատանքներով։

Գնացքների երթևեկության ժամանակացույցի հետագա փոփոխությունների մասին կհայտարարվի լրացուցիչ: