AM
16 October 2023 - 09:46 AMT

Հոկտեմբերի 18–ից ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Հանրապետության տարածքում hոկտեմբերի 16-ի ցերեկը, 18-19-ին շրջանների զգալի մասում, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին շրջաններում` նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում՝ 16-19 մ/վրկ:

Երևանում hոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-19-ին սպասվում է անձրև, 16-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-18մ/վրկ:

Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 19–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +16 աստիճան, այնուհետև կբարձրանա մինչև +18․․․+20։