AM
16 October 2023 - 12:44 AMT

Երևանի համար 250 էլեկտրական ավտոբուս ձեռք կբերվի

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել 250 էլեկտրական ավտոբուս: Նախագիծը կյանքի կոչելու համար ՎԶԵԲ-ի հետ բանակցություններն արդեն սկսված են, հայտարարվել է քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։

Երևանում 2024–ից մեկ վարչական շրջանում կմեկնարկի ճանապարհների ընթացիկ սպասարկման փորձնական ծրագիրը: Նախագծով հաղթող ճանաչված ճանապարհաշինական ընկերությունները տարին 12 ամիս զբաղվելու են փոսային նորոգմամբ, ճանապարհների ճաքալցմամբ և գծանշումներով, ճանապարհային նշանների և անվահրիչների տեղադրմամբ, պահպանմամբ ու սպասարկմամբ:

Գծանշումների պարագայում կա հստակ պահանջ. հաջորդ տարվանից գործընթացը կիրականացվի թերմոպլաստով: