AM
20 June 2002 - 17:44 AMT

ԻՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհսեն Ամինզադեն ժամանել է Երեւան Հայաստանի ղեկավարության հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Իր երկօրյա այցի ընթացքում իրանցի դիվանագետը Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ կքննարկի երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, որոշ այլ միջազգային հիմնախնդիրներ: Նշենք, որ Մոհսեն Ամինզադեն կատարում է այս այցը իր հայ գործընկեր Ռուբեն Շուգարյանի հրավերով, որն անցյալ տարի այցելել էր Իրան:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: