ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Հայաստանը ներկայումս չի դիտարկում ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը։
«Այս պահին մենք չենք քննարկում այդ հարցը»,– ասել է նա` պատասխանելով լրագրողների հարցադրումներին, թե արդյոք կա արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն, գրում է Sputnik Արմենիան։
Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում գնահատում են որպես «բացարձակ անպատասխանատու և սադրիչ», հատկապես Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների մասով։Այդ մասին հայտարարել է բարձրաստիճան մի պաշտոնյա, որը չի ցանկացել հրապարակել իր անունը։
Փաշինյանը Եվրախորհրդարանի իր ելույթում ասել է, որ այն ժամանակ, երբ հարյուր հազարավոր հայեր Արցախից փախչում էին Հայաստան, անվտանգության ոլորտի դաշնակիցները «ՀՀ–ին ոչ միայն չէին օգնում, այլև այդ օրերին իշխանափոխության և ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին անում»։