AM
18 October 2023 - 15:11 AMT

350+ թափուր աշխատատեղ. Career Fest Երևանում՝ CreedRoomz-ի կողմից

Հոկտեմբերի 28-ին՝ Գարեգին Հովսեփյան 20 հասցեում, ժամը 12:00 – 17:00 տեղի կունենա CreedRoomz Career Fest-ը, որի ընթացքում բոլորը հնարավորություն կունենան ծանոթանալու առցանց խաղավարի և խաղավարի օգնականի հաստիքներին: Կազմակերպությունում այս պահին կա ավելի քան 350 թափուր աշխատատեղ:

Հանդիպման ընթացքում կներկայացվի կազմակերպության կողմից տրամադրվող առավելությունների փաթեթը, առցանց խաղավարի և խաղավարի օգնականի գործառույթները, ճկուն գրաֆիկ ունենալու հնարավորությունները և իհարկե գործող պարգևատրման համակարգը:

Այցելուներին սպասվում է հյուրասիրություն, լավ երաժշտություն և այլ անակնկալներ։

Մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել նախապես կամ հանդիպման ժամանակ, իսկ մանրամասների համար՝ կապ հաստատել Ընկերության ՄՌԿ բաժնի հետ՝ +374 44 444453 հեռախոսահամարով: