ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը կալանավորվել է 2 ամսով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդությունը բավարարվեց: Լևոն Քոչարյանը կալանավորվեց 2 ամսով»,- գրել է նա։
Կոչուբաևն ավելի վաղ գրել էր, որ «միջնորդության ներկայացման ընթացքում դատախազը պնդել է, որ որևէ փաստական տվյալ չունեն Լևոն Քոչարյանի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ, բայց պետք է մնա կալանավորված»:
Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունել ու ասել է, որ պատրաստ է առերեսվել այն ոստիկանների հետ, որոնք ակնհայտորեն հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։
Լևոն Քոչարյանը մասնակցել է Երևանում մի քանի օր տևող անհնազանդության ակցիաներին և սեպտեմբերի 22–ին ձերբակալվել է նման ակցիայի ժամանակ։ Նա տեղափոխվել է8 հիվանդանոց գանգուղեղային վնասվածքով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները հաղորդում են ներկայացրել, թե Քոչարյանը 4 կարմիրբերետավորի է ծեծել։