ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հոկտեմբերի 20–ից կրկին արևային եղանակ կլինի։
«Վաղվանից կրկին արև և ոսկե աշուն», – գրել է նա։
Հանրապետության տարածքում hոկտեմբերի 19-ին առանձին լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյան տեսքով, առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ։ Հոկտեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 20-ի գիշերը 6-10 աստիճանով։ Ամենացածր ջերմաստիճանը մարզերում ցերեկային ժամերին կլինի +12․․․+14 աստիճան, իսկ լույս 20–ի գիշերը Շիրակի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում կլինի -4․․․-5 աստիճան։
Երևանում`հոկտեմբերի 19-ին սպասվում է անձրև, Հոկտեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20–ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +19 աստիճան, 21–ին՝ +20: