AM
19 October 2023 - 08:33 AMT

Ֆրանսիայի դեսպան․ Ականատես եղա Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների շարունակվող բռնազավթմանը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Եվրոպական միության առաքելության հետ Ջերմուկում դիտարկել է սահմանը: Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Ականատես եղա Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների շարունակվող բռնազավթմանը», – գրել է Ֆրանսիայի դեսպանը:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ռազմական ագրեսիա են իրականացրել Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ՝ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն որոշ տարածքներ մնացել են ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ։