AM
20 October 2023 - 06:41 AMT

Ավանից դեպի Կենտրոն երթևեկող տրանսպորտի համար 1-ին երթևեկելի գոտին փակ է լինելու

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:00-ից, Ավանից դեպի Կենտրոն երթևեկող տրանսպորտային միջոցների համար առաջին երթևեկելի գոտին փակ է լինելու, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Մյասնիկյան պողոտայում խողովակաշարի փոխարինման աշխատանքներով պայմանավորված, Ավանից դեպի Կենտրոն վարչական շրջան երթևեկող տրանսպորտային միջոցների համար, «կանչովի հետիոտնային» լուսացույցից մոտ 100 մ վերև ընկած հատվածում փակ է լինելու առաջին երթևեկելի գոտին»,-ասվում է հաղորդագրության մեջ: