AM
20 October 2023 - 09:33 AMT

Բեռնատարների ու ֆորդերի մուտքը Երևանի կենտրոն ցերեկվա ժամերին կարգելվի

Քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Երևանի որոշ հատվածներում առաջիկայում կարգելվի 1.5 տ առավելագույն բեռնվածությամբ բեռնատարների մուտքը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Արգելքը կգործի առավոտյան ժամը 7:00-ից մինչև երեկոյան 21:00-ն:

Ճանապարհային նշաններին չենթարկվելն առաջացնում է տուգանք 5000 դրամի չափով, համաձայն «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 124-րդ հոդվածի:

Արգելքը վերաբերում է նաև ֆորդ «Գազելներին»։