Շրի Լանկայի FitsAir ավիաընկերությունն ուղիղ չվերթեր է մեկնարկում Կոլոմբո – Երևան – Կոլոմբո երթուղով, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։
Թռիչքները մեկնարկում են հոկտեմբերի 20-ից։
Թռիչքները կիրականացվեն 9 օրը մեկ հաճախականությամբ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: