AM
21 October 2023 - 10:46 AMT

ՊՆ․ Երևանում կայացել է «Կարգազանց-2023» միջոցառումը

Հոկտեմբերի 18-ին` ժամը 07։00-ից սկսած, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչության և պարետային ծառայության կողմից Երևանում իրականացվել է «Կարգազանց-2023» միջոցառումը։

Միջոցառմանը հայտնաբերվել և արձանագրվել են ճանապարհատրանսպորտային և համազգեստի կրման կանոնների խախտման դեպքեր, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից իրականացվող նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ են ունենալու։