«Հայրենասիրությունը սահմաններ չի ճանաչում»,- ասաց երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը մի քանի ամիս առաջ Երեւանում կայացած մամլո ասուլիսին եւ հաղորդեց, որ 2009թ. ապրիլին Հայոց ցեղասպանության մասին փոքր երաժշտական ֆիլմ կներկայացնի հայ հանդիսատեսին:
Այսօր կայացավ հայի, թուրքի, հույնի եւ ամերիկացու կողմից Հայոց ցեղասպանության ընկալման մասին պատմող «Կա’նգ առեք, մարդի’կ» 8,5 րոպեանոց ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմը ստեղծել են երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը, ռեժիսոր Ժիրայր Դադասյանը եւ երգիչ-բանաստեղծ Մայքլ Սթոունը` հոլիվուդյան աստղ Շերոն Սթոունի եղբայրը:
Ֆիլմի շնորհանդեսը կայացավ Ֆլորա Մարտիրոսյանի համերգի շրջանակներում, որին Մայքլ Սթոունը ելույթ կունենա բանաստեղծական իմպրովիզներով:
Չի բացառվում նաեւ Շերոն Սթոունի այցը Երեւան: