AM
25 October 2023 - 10:08 AMT

Ազգային փոքրամասնություններն ավելի դյուրին քաղաքացիություն կստանան

Ազգային ժողովոն ընդունել է «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով հնարավորություն է տրվում ազգային փոքրամասնություններին ավելի դյուրին ստանալ ՀՀ քաղաքացիություն։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը ներկայացրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

Նախագծով ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ քաղաքացիություն չունեցող այն անձը, որն ունի քաղաքացի զավակ կամ ծնող:

«Ներկայացված լրացումը հնարավորություն է ստեղծում ծնողի քաղաքացիության հիմքով չափահաս զավակին եւս տրամադրել քաղաքացիություն։ Նախագծով ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ նաև այն անձը, որի ծնողը կամ ծնողները նախկինում ունեցել են ՀՀ քաղաքացիություն և օրենքով սահմանված կարգով վերջին 1 տարում բնակվել է ՀՀ–ում»,- ընդգծել է զեկուցողը: