Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարշելաձեն:
Փաշինյանը հոկտեմբերի 26–ին կմասնակցի Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին:
Այցի շրջանակում նախատեսված է նաև նրա հանդիպումը Վրաստանի վարչապետ Իռրակլի Ղարիբաշվիլիի հետ: