AM
26 October 2023 - 08:44 AMT

Արմեն Փամբուխչյանը` Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում՝ 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով։

Ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը հայտարարել է, որ ձեռնպահ է քվեարկում ու հայտնել, որ բոլոր թեկնածուներին էլ ձեռնպահ է քվեարկելու, քանի որ ծանոթ չէ նրանց գործունեությանը, հայտնում է Aysor.am-ը։

ՔՊ-ական Լևոն Հովհաննիսյանը և Սուրեն Գրիգորյանը նշանակվել են քաղաքապետի տեղակալներ։

«Հանրապետություն» խմբակցության անդամ Սարգիս Մադաթյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ։

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները քվեարկությունից առաջ լքել են նիստերի դահլիճը: Խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը «Հանրային ձայն» խմբակցությանը հորդորել էր ևս չմասնակցել քաղաքային իշխանությունների ձևավորման քվեարկություններին, գրում է Aysor.am-ը։

«Հորդորում եմ չգրանցվել փոխքաղաքապետերի ընտրության քվեարկության համար, քվորում չի ապահովվի, հետևաբար, նիստը չի կայանա և իշխանությունները չեն ձևավորվի», – հայտարարել է Արամ Թորոսյանը։