AM
27 October 2023 - 13:12 AMT

Սուր շնչառակա վարակներով 16 երեխա կա վերակենդանացման բաժիններում՝ բոլորը 0-4 տարեկան

Արդեն երկու շաբաթ է Հայաստանը գտնվում է սուր շնչառական վարակի սեզոնում՝ հիվանդացության աճ։ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը տեղեկացրել է, որ աճը գրանցվել է Երևանում և բոլոր մարզերում:

Հոկտեմբերի 26-ի դրության ՀՀ բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիատալացված 500 պացիենտ կա, որի գրեթե 90%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները:

«16 հիվանդ հոսպտալացված է վերակենդանացման բաժանմունքներ, բոլորն էլ 0-4 տարեկան երեխաներ են»,-ասել է Խաչատրյանը, հայտնում է Panorama.am-ը։

Մասնագետը նշել է, որ վարակման դեպքերը հիմնականում արձանագրվում է մինչև 18 տարեկանների մոտ, որն ամբողջ հիվանդացության դեպքերի 70% է կազմում, իսկ նրանց 50%-ը 0-4 տարեկան երեխաներն են:

«Նախորդ շաբաթվա համեմատ 1.1 անգամ աճ ունենք, իսկ այս ժմանակահատվածը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1.5 անգամ աճ է գրանցել»,- ասաց Եվգենյա Խարատրյանը։

Բժիշկ-համաճարակաբանը հայտնել է, որ շտապօգնության կանչերի գրեթե 12 %-ը պայմանավորված են սուր-շնչառական վարակներով։

Ավելի վաղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ Հայաստանում նկատվում է գրիպի և կորոնավիրուսի սեզոնային ակտիվացում` ամենօրյա մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ այս պահին հոսպիտալացումների կտրուկ աճ չկա: Ինչ վերաբերում է կորոնավիրուսին,նախարարն ասել է, որ շրջանառվող շտամերի փոփոխություն չեն նկատում, ներկայում էլ օմիկրոն շտամն է՝ իր տարբեր ենթաշտամերով: