Հանրապետության տարածքում հոկտեմբերի 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վրկ, 27-28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Տավուշի, Արարատի, Արմավիրի մարզերում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +26–ի։
Երևանում հոկտեմբերի 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է մինչև +24․․․+25 աստիճան տաքություն։