Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան: Այցն աշխատանքային է, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Այցի շրջանակում Պապիկյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Պեկինի Սյանշանի 10-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին: