AM
30 October 2023 - 12:05 AMT

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-4-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ–արևմտյան 2-5 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-31-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում հոկտեմբերի 31–ին և նոյեմբերի 1–ին ջերմաստիճանը կբարձրանա մինչև +23․․․+25 աստիճան, իսկ Սյունիքում կհասնի +27–ի։ Նոյեմբերի 3–4–ին կլինի +20․․22, Սյունիքի հովիտներում՝ +23․․․+25։

Երևանում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա օրերին մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է մինչև +23 աստիճան, նոյեմբերի 3–ին և 4–ին՝ +21 աստիճան։