AM
30 October 2023 - 14:19 AMT

Արցախցիները դիմել են ԿԽՄԿ–ին՝ խնդրելով օգնել վերահուղարկավորելու հարազատներին

Արցախից բռնի տեղահանված հայերը դիմել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ իրենց հարազատներին վերահուղարկավորելու հարցում օգնության խնդրանքով: Այդ մասին X-ի միկրոբլոգում տեղեկացրել է արցախցի լրագրող Մարութ Վանյանը։

Արցախցիները հոկտեմբերի 30–ին այդ խնդրանքով դիմել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակին։

«Շատերը կարծում են, որ ադրբեջանցիները ոչնչացնելու են Լեռնային Ղարաբաղի զինվորական հուշահամալիրները»,–գրել է նա։

Վանյանը նաև նշել է, որ սեպտեմբերի մեկօրյա պատերազմից հետո եղել է Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղի լուսանկարներ է հրապարակել։

2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի հսկողության տակ անցած Արցախ տարածքներում, գյուղերում գերեզմանոցներից շատերն ավեիրվել և ոչնչացվել են, արցախցի ազատամարտիկներին նվիրված հուշարձանները պղծվել։