AM
31 October 2023 - 07:18 AMT

Պապիկյանը Չինաստանում քննարկել է պաշտպանության բնագավառում գործակցության հարցեր

Չինաստան այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, գեներալ-գնդապետ Խը Ուեյդոնի հետ: Քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը և դրա զարգացման հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։

Երկուստեք ընդգծվել է մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման մեծ ներուժը։

Այցի շրջանակում Պապիկյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Պեկինի Սյանշանի 10-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին: