AM
1 November 2023 - 10:44 AMT

Չարչյանը կրկին ստանձնել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի պաշտոնը

Պրոֆեսոր Արմեն Չարչյանը կրկին ստանձնել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի պաշտոնը, հայտնում է բուժկենտրոնի մամուլի ծառայությունը։

«Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ միակ բաժնետեր Հայ առաքելական եկեղեցու որոշմամբ, նոյեմբերի 1-ից «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ տնօրենի պաշտոնը կրկին ստանձնել է պրոֆեսոր, բ.գ.դ. Արմեն Գերասիմի Չարչյանը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նշանակման մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նաև ինքը՝ Չարչյանը։

«Այսուհետ նույնպես շարունակելու եմ իմ անվճար խորհրդատվությունն անցկացնել իմ բուժառուների ու իմ մասնագիտական աջակցության կարիքն ունեցող բոլոր մարդկանց հետ»,–գրել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արմեն Չարչյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ։ Չարչյանը մեկնաբանել է իր այդ քայլը` բացատրելով, որ ցանկանում է մասնագիտական ոլորտ վերադառնալ։