AM
1 November 2023 - 13:35 AMT

Արցախի ինստիտուտները կարող են պահպանվել

«Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել փակ հանդիպում՝ քննարկվել է Արցախի ինստիտուտների պահպանման հնարավորությունը, հայտնում է «Փաստինֆոն»։

Արցախի պետականության պահպանման հանձնախումբը փակ քննարկում է նախաձեռնել՝ Արցախի նախագահի ու պատգամավորների մասնակցությամբ։

Քննարկման մասնակիցները ստորագրություն են տվել չհանրայնացնելու և չհրապարակելու այն ամենն, ինչ քննարկվել է։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։