AM
20 June 2002 - 15:17 AMT

ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ՕՏՏՈՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Օտտոմանյան Թուրքիայի փաստագրական նյութեր պարունակող` արխիվները տեղադրվել են Ինտերնետում: Դրանք ընդգրկում են ընդհանուր առմամբ 150 միլիոն փաստաթուղթ` ռազմական հաղորդագրությունների, ինչպես նաեւ քաղաքական եւ տնտեսական թղթակցությունների տեսքով, որոնցից ամենահինը թվագրվում է 1300 թվականով: Թուրքական լրատվական աղբյուրների հաղորդագրությունների համաձայն, պատմական փաստաթղթերից օգտվելու խնդրանքով Թուրքիայի արխիվային գերատեսչություններին են դիմում բազմաթիվ գիտնականներ ամբողջ աշխարհից:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: