Հոկտեմբեր ամսին ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից ՀՀ է տեղափոխվել ավելի քան 40 անձ, հայտնում է «Փաստինֆոն» ԿԽՄԿ վրա հղումով։
ԿԽՄԿ-ն շարունակում է Արցախում մնացած հայերի որոնողական աշխատանքները և, ըստ անհրաժեշտության, նրանց տրամադրում ջուր և սնունդ։
Նշվում է, որ շատ քիչ թվով հայեր են մնացել Արցախում, նրանց թվում տարեցներ ու հատուկ օգնության կարիք ունեցող անձինք են, որոնց ՀՀ տեղափոխելու հարցում այժմ օգնություն է ցուցաբերում ԿԽՄԿ-ն։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։