Կոտայքի մարզում բուժքույրը գողացել է Արցախից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը և կանխիկացրել գումարը:
Հոկտեմբերի 26-ին հաղորդում է ստացվել, որ կորել է տարեցների խնամքի կենտրոններից մեկում բնակվող, ԼՂ-ից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը, իսկ հոկտեմբերի 25-ին նշված քարտից կանխիկացվել է 100,000 դրամ, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարզվել է, որ գողությունը կատարել է խնամքի կենտրոնի բուժքույրը: Երևանցի 34-ամյա կինը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք: Գողոնը մասամբ հայտնաբերվել է, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։