Հանրապետության տարածքում`նոյեմբերի 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև մառախուղ։ Նոյեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը, որը նոյեմբերի 3-ին նվազել 3-4 աստիճանով, նոյեմբերի 4-ին նույնքան կբարձրանա։ Օդի ջերմաստիճանը Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի մարզերում ցերեկային ժամերին կբարձրանա մինչև +21․․․+23, իսկ Սյունիքի հովտային շրջաններում՝ մինչև +25 աստիճան։
Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ:
Երևանում նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկային ժամերին կբարձրանա մինչև +21․․․+22։