AM
6 November 2023 - 08:29 AMT

Ավինյան․ Վստահ եմ՝ ամեն ինչն ամենալավն ենք կազմակերպում՝ և կրթությունը, և ասֆալտը

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը կառույցի գործակարգավարական քննարկման ժամանակ անդրադարձել է մասնավոր մանկապարտեզների մեթոդաբանությունը Երևանում ներդնելու աշխատանքների մասին հանձնարարականին։

Դրա կատարման ընթացքը ներկայացրել է Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։ Նա նշել է, որ հանդիպում և քննարկում է եղել մասնավոր մանկապարտեզների ներկայացուցիչների հետ, հայտնում է Panorama.am-ը։

Ավինյանը հանձնարարել է զեկուցել, թե ինչ մեթոդաբանական լուծումներ կան մասնավոր մանկապարտեզներում:

«Ես, իհարկե, վստահ եմ, որ մենք ամենալավն ենք կազմակերպում ամեն ինչը՝ և կրթությունը, և ասֆալտը, այդտեղ կասկած չունեմ, բայց եկեք մի փոքր հասկանանք, թե այդ մասնավորները, որոնք վստահաբար մեզանից վատ են կազմակերպում, ի՞նչ են անում։ Այնտեղ, միգուցե, մեկ-երկու լավ բաներ կան»,- հայտարարել է Ավինյանը: