ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին կից անվտանգության խորհրդի հետ համատեղ ստեղծվել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակ, հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Ընդլայնված կազմով քննարկումներին մասնակցել են Հայաստանի ուժային կառույցների ներկայացուցիչներ, օմբուդսմենը, փորձագետներ ԵԱՀԿ-ից և շահագրգիռ այլ անձինք։
Ստեղծված հարթակի գործունեությունը միտված է անվտանգության ոլորտի բարեփոխումներին, ԱԺ-Կառավարություն-քաղհասարակություն փոխգործակցությանն ու խորհրդարանական վերահսկողության գործիքակազմերի ուժեղացմանը։