2024–ի հունվար-փետրվար ամիսներին Երևան կհասնի 30 նոր ավտոբուս։ Այդ մասին աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։
«Ուրբաթ օրը թղթերն էին ուղարկել, որպեսզի նայենք, տեսնենք ամեն ինչ նորմա՞լ է․ թե՞ ոչ, նախնական նայել եմ, որ հունվար-փետրվարին պլանավորումը լինի Երևանում»,- ասել է Հարությունյանը, հայտնում է Հանրային ռադիոն։
Երևանի ավտոբուսային պարկը կհամալրվի ևս 170 նոր ու ժամանակակից ավտոբուսներով, հայտնում է քաղաքապետարանը։
Տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում շուտով շահագործման կհանձնվի ավտոբուսի համար առանձնացված հերթական գիծը՝ Հերացի փողոցում: