AM
20 June 2002 - 15:39 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Իր ապակառուցողական քաղաքականությամբ Ադրբեջանը խոչընդոտում է տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Արեւելյան դեպարտամենտի պետի տեղակալ Դոմինիկ Շրեդերի հետ ունեցած հանդիպման ընթացքում: Հովհաննիսյանի խոսքերով, տնտեսական համագործակցությունը նախադրյալ է ստեղծում տարածաշրջանային հակամարտությունների լուծման համար, այնինչ «Ադրբեջանը դեմարկացիոն գծեր է ստեղծում եւ հետաձգում է ղարաբաղյան հակամարտության հնարավոր լուծումը»:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: