AM
7 November 2023 - 06:56 AMT

Ժամանակավոր կփակվի Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա ուղղությունը

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ից, մեկնարկելու են Դավթաշենի տրանսպորտային հանգույցի՝ Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ էջքի միջին նորոգման աշխատանքները: Դրանցով պայմանավորված, նշված հատվածի երթևեկությունը ժամանակավորապես փակ է լինելու, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Որպես այլընտրանք առաջարկվում է Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունն իրականացնել մոտակա հետադարձից: