Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2.6 տոկոսով։ Այդ մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 26,882 երեխա, մինչդեռ 2022 թվականի ինն ամիսներին ծնվել է 26,533 երեխա։ Միաժամանակ, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է անկում 1․8 տոկոսով (ծնվել է 26,847 երեխա)։
Միաժամանակ նշված ժամանակահատվածում գրանցվել է մեռելածնության 310 դեպք, ինչը 6․8%-ով պակաս է 2022 թվականի նույն ժամանակահատվածի և 14․2%-ով պակաս՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է «Նովոստի–Արմենիան»։
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի հունվար-սեպտեմբերին հանրապետությունում մահացել է 18,107 մարդ, ինչը 15%-ով պակաս է 2022 թվականի նույն ժամանակահատվածի և 24%-ով պակաս՝ 2021 թվականի ինն ամիսների ցուցանիշից։
Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում յուրաքանչյուր 110․4 տղային բաժին է ընկել 100 աղջիկ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 111․9)։