Հանրապետության տարածքում`նոյեմբերի 8-9-ին, 10-ի գիշերը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-ի գիշերը կնվազի՝ 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։
Նոյեմբերի լույս 8–ի գիշերը որոշ մարզերում կլինի զրոյից ցածր․ Շիրակի մարզում սպասվում է մինչև -5, Գեղարքունիքում -3․․․+2, Վայոց ձորում՝ -1․․․+1, Սյունիքում՝ -2․․․+3։
Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, նոյեմբերի 10-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ:
Երևանում`նոյեմբերի 8-9-ին, 10-ի գիշերը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի լույս 8–ի գիշերը մայրաքաղաքում կլինի +4, իսկ ցերեկային ժամերին՝ +18 աստիճան։