Առողջապահության նախարարությունը ներկայացրել է բնակչության խմբերը, որոնք 2024 թվականի հուլիսից փուլային սկզբունքով կընդգրկվեն առողջության համապարփակ ապահովագրության համակարգում և որոնց ապահովագրավճարն ամբողջությամբ կփոխհատուցի պետությունը։
2024–ի հուլիսից ընդգրկվելու են․
1․ Մինչև 18 տարեկան երեխաները
–առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկանները
– առանց ծնողական խնամքի առկա ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկանները
2․ Անժամկետ հաշմանդամություն ունեցող
–ֆունկցիոնալության խորը, ծանր և միջին աստիճանի սահմանափակումով անձինք
3․ Սոցիալական համակարգում հաշվառված անձը (ընտանիքը)՝ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում
4․ Երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող զինծառայողներ
–Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք, բռնադատվածներ
5․ Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ։
Վերոնշյալ խմբերին 2025–ից կմիանան․
63 և դրանից բարձր տարիքի անձինք
2027 թվականից ապահովագրության համակարգում կընդգրկվեն․
1․ Մինչև 2 տարեկան երեխա խնամող մայրերը (որդեգրողներ)
2․ Երեք կամ ավելի անչափահաս երեխաների խնամք իրականացնող ծնողներից (խնամակալներից) մեկը
3․ Ծնողներից (որդեգրողներից) մեկը, որն ունի հաշմանդամություն կամ հանդիսանում է հաշմանդամություն ունեցող անձի խնամող: