AM
8 November 2023 - 12:26 AMT

Գրիգորյանն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 8-ին ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Վերոնշյալի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներայացրել է հայկական կողմի դիրքորոշումները,հայտնում է ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։

Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը ի պատասխան լրագրողի հարցին, ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է ԱՄՆ-ի համար մնալ առաջնահերթություն։