AM
9 November 2023 - 08:19 AMT

Սրտի զարկը վերականգնված զինծառայող Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Գեղարքունիքի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ թշնամու կրակոցից վիրավորված և սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այդ մասին ասել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը, հայտնում է Aysor.am-ը։

«Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հոսպիտալից, ստանում է վերականգնողական բուժում», – ասել է Թորոսյանը:

Սեպտեմբերի 1-ին Սոթքում ադրբեջանական սադրանքի հետևանքով ծանր հրազենային վիրավորում ստացած Նարեկ Պողոսյանի անունը սկզբում հայտնվել էր զոհվածների ցուցակում, ավելի ուշ ՊՆ-ից հայտնել էին, որ զինծառայողի սրտի զարկը վերականգնվել է, նա տեղափոխվել է հոսպիտալ, բարդ վիրահատության ենթարկվել։