AM
9 November 2023 - 09:39 AMT

Պապիկյանն ու Իտալիայի ԶՈւ ԳՇ պետը գործակցության հարցեր են քննարկել

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել է հայ-իտալական պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Պաշտպանության նախարարն ընդգծել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները, որոնց վերաբերյալ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ։