«Եռաբլուր» զինվորական պանթեոնում 44–օրյա պատերազմում զոհվածների հիշատակին հոգեհանգստյան կարգ է մատուցվել, տեղի է ունեցել նաև մոմավառություն։
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրիկի՝ Աստղ Գալեյանի կարծիքով, նոյեմբերի 9-ը հայ ժողովրդի կյանքի ամենատխուր օրն է, գրում է Panorama.am-ը։
«Հենց այդ օրվանից սկսվեց Արցախի հանձումը, Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը։ Մենք չկարողացանք պայքարել, չպայքարեցինք հանուն մեր երկրի ու ստացվեց այնպես, որ ունեցանք զոհեր հանուն ոչինչի։ Այսօր Արցախ չունենք։ Տղաների հոգին հանգիստ չէ, քանի որ իրենց արյան գնով պահած հայրենիքն այսօր չկա»,–ասել է նա։
Երասխում հարգել են 2020-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված ռուսական ուղղաթիռի անձնակազմի հիշատակը, հայտնում է Aysor.am-ը։
«Հիշողության բլուր» հուշահամալիրում, ռուս օդաչուների հուշարձանից բացի, կտեղադրվի նաև Լեռնային Ղարաբաղում զոհված ռուս խաղաղապահների հուշարձանը։
2020 թվականի նոյեմբերի 9-ին ադրբեջանցի զինվորականները ռուսական «Մի-24» ուղղաթիռ էին խոցել։ Ռուսական ուղղաթիռի խոցման հետևանքով զոհվել էին անձնակազմի երկու անդամները, մեկը տարհանվել էր միջին ծանրության վնասվածքներով։